Հունվար 16, 2021 17:02 Asia/Tehran

Նշելով,որ հրթիռային ուժն Իրանի ժողովրդի անվտանգության և ուժի երաշխիքն է, ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատարն ասել է.«Մեծ մարգարե-15» զորավարժության վերջին փուլի գործողություններն ուղղված էին ծովային հատվածներում թշնամու ուժը թուլացնելուն»:

Ամիր Ալի Հաջիզադեն շաբաթ օրը «Մեծ մարգարե-15 զորավարժության եզրափակիչ փուլում հավելել է.«Եթե մեր թշնամիները օրերից մի օր փորձեն չարություն անել, մենք պատրաստ են դիմակայել նրանց: Զորավարժության առաջին փուլում օգտագործվել են ֆիքսված տեղանքները և ցամաքային բազաները,որոնց  ընթացքում երկիր-երկիր հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով վարժանքներ են անցկացվել: Երկրորդ սպառնալիքը՝ ծովային բնույթ  է կրում: Զորավարժության եզրափակիչ փուլում ենթադրյալ թշնամու նավատորմին դիմակայելը շատ հաջող է անցել»:

Նշելով, որ անցյալում այս գործողությունն իրականացվել է Պարսից ծոցում մինչև 300 կմ տարածության վրա, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ավիատիեզերական ուժերի հրամանատարն ասել է. «Այսօր մեր նպատակն էր ոչնչացնել թշնամու նավատորմը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում  և 800 կմ հեռավորության վրա: Բալիստիկ հրթիռներն արձակվեցին այս տարածաշրջանի ուղղությամբ ու ոչնչացրին թիրախները»: