Հունվար 16, 2021 18:10 Asia/Tehran
  • Արա Շավերդիան.Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկիրը դառնա արևմտյան պատվաստանյութերի լաբորատորիա

Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը հայտարարել է. «Մենք չպետք է թույլ տանք, որ երկիրը դառնա արևմտյան ընկերությունների պատվաստանյութերի լաբորատորիա»:

«Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Արա Շահվերդյանն անդրադառնալով ԱՄՆ-ից և Բրիտանիայից կորոնավիրուսի պատվաստանյութի ներկրումն արգելելու մասին Իրանի առաջնորդի հրահանգին, ասել է. «Բացի ԱՄՆ-ից և Բրիտանիայից, Ֆրանսիայի նման երկրները նույնպես այս առումով լավ համբավ չունեն և մենք պետք է նրանց նկատմամբ զգույշ լինենք»:

Նա հավելել է. «Կորոնավիրուսի պատվաստանյութի ահրցում առաջնահերթությունը ներքին արտադրության վրա ապավինելն է և երբ մենք հաջողությամբ անցնենք կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման նախնական փուլերը, պետք է ապավինենք մեր ներքին ուժին»: