Հունվար 17, 2021 11:43 Asia/Tehran
  • Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ փուլը

Իրանական կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման խմբի ղեկավարը հայտարարել է, որ պատվաստանյութն ստացած կամավորները պատրաստ են ստանալ երկրորդ ներարկումը:

Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում, իրանական կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման խմբի պատասխանատու Մոհամմեդռեզա Սալեհին ասել է.«Իրանական կորոնավիրուսի պատվաստանյութ ստացած 14 կամավորներից երեքը ստացել են պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այսօր մյուս կամավորները նույնպես կստանան երկրորդ չափաբաժինը: Մինչ այժմ բոլորի ինքնազգացողությունը լավ է»:

Գրիպի վերամշակված պատվաստանյութի մասին Սալեհին ասել է.«Գրիպի պատվաստանյութի սրսկումից հետո, ջերմաստիճանի բարձրանալը նորմալ է, իսկ որոշ դեպքերում, կարող է առաջանալ մրսածության նման վիճակ»:

Նշելով, որ կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման երկրորդ փուլում հավանաբար ընդգրկվելու է օրական 500 մարդ, իրանական կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման խմբի պատասխանատուն ասել է.«Եթե կամավորների թիվը հասնի 56-ի, պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կմեկնարկի»: