Հունվար 17, 2021 17:08 Asia/Tehran
  • Սրբազան պաշտպանության տարիների 55  նահատակների մարմինները տեղափոխվել են Իրան

Իսլամի մեծ մարգարեի դստեր՝ հարգարժան Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցի օրը, Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի պարտադրյալ պատերազմի 55 նահատակների անարատ մարմինները Շալամչեի միջազգային սահմանն անցնելով տեղափոխվել են Իրան։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի անհետ կորածներին որոնող կոմիտեի հրամանատար՝ բրիգադային  գեներալ Մոհամմադ Բաղերզադեն Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Շալամչեհի սահմանում անհայտ նահատակների դիմավորման արարողության ընթացքում ունեցած ելույթում ասել է․«Որոնման աշխատանքների արդյունքում են հայտնաբերվել նահատակների դիերը; Նրանք 1986-88 թթ․-ին նահատակվել են    Քարբալա-55, Վալֆաջր և Խեյբար  գործողությունների ժամանակ»։

Ըստ հաղորդման, այս նահատակների մարմիններն այս երեկոյան կտեղափոխվեն Ահվազ,որտեղից Թեհրան՝ նրանց ինքնությունը պարզելու համար։

1980 թ.-ի սեպտեմբերի 22-ին Իրաքի տապալված բռնապետ Սադդամի ռեժիմի ագրեսոր բանակը,  Իրանի իսլամական հանրապետության նորաստեղծ համակարգը տապալելու նպատակով համաշխարհային իմպերիալիզմի բազմակողմանի աջակցությամբ  լայնածավալ պատերազմ պարտադրեց իսլամական Իրանին, որը տևեց 8 տարի: