Հունվար 17, 2021 18:05 Asia/Tehran
  • Զարիֆ.«ՀԳՀԾ-ի համաձայնության կազմի եվրոպական երկրները ոչինչ չեն ձեռնարկել միջազգային այս համաձայնագիրը պահպանելու համար»

Իրանի արտգործնախարարն ասել է.«ՀԳՀԾ-ի համաձայնության անդամ եվրոպական երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան ոչինչ չեն ձեռնարկել միջազգային այս համաձայնագիրը պահպանելու համար»:

Հակադարձելով Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թվիթերում գրել է, որ եվրոպական երեք երկրների առաջնորդները ոչ մի քայլ չեն ձեռնարկել ՀԳՀԾ-ի պահպանման համար:

Նշելով, որ ՀԳՀԾ-ի համաձայնությունը կանգուն է Իրանի շնորհիվ, Զորիֆը խոսքն ուղղելով Ֆրանսիայի արտգործնախարարին, ասել է.«Արդյոք հիշում էք Ֆրանսիայի նախագահի սկզբից տապալված նախաձեռնությունը կամ դատարանի որոշմամբ նախատեսված պարտքը մուծելուց Բրիտանիայի հրաժարվելը»:

«Ժան-Իվ Լը Դրիան դուք, որ արտգործնախարարի պաշտոնում ձեր աշխատանքն սկսել էք սաուդյան ոճրագործներին զենք վաճառելով, ավելի լավ է խուսափեք Իրանի մասին սին խոսքեր ասելուց: Այդ դուք էք անկայուն դարձնում Արևմտյան Ասիայի տարածաշրջանը. խուսափեք պաշտպանել այն ոճրագործներին, որոնք սղոցով կտոր-կտոր են անում իրենց ընդդիմադիրներին և ձեր արտադրած սպառազինությունը կիրառում են եմենցի երեխաների դեմ»,-ասել է Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

 Միջամտողկական հայտարարություն կատարելով, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը ՀԳՀԾ-ի համաձայնությունը ոչ-բավարար համարելով, կոչ է արել բանակցություններ վարել Իրանի հրթիռային և տարածաշրջանային գործունեության  վերաբերյալ:

Պիտակ