Գեներալ Ջալալի.«Իրանի խելացի հրթիռիների և անօդաչու թռչող սարքերի կարողություններն ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունք են»
Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի խելացի հրթիռիների և անօդաչու թռչող սարքերի կարողություններն ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների արդյունք են»:
Նշելով, որ առանց պաշտպանական կարողությանն ապավինելու, արդար երկխոսության մթնոլորտ չի կարող լինել, բրիգադային գեներալ՝ Ղոլամռեզա Ջալալին ասել է.«Նախագահի պաշտոնում Թրամփի ներկայության փորձն ապացուցեց, որ այսօրվա և վաղվա աշխարհը միայն բանակցության աշխարհ չէ և առանց պաշտպանական կարողությանն ապավինելու, արդար երկխոսություն չի լինելու»:
Գեներալ Ջալալին հավաստիացրել է, որ սպառազինության գնումների հարցը այն ոլորտներից մեկն է, որը վերջին չորս տասնամյակների ընթացքում ենթարկվել է առավելագույն պատժամիջոցների և խստության:
Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարը նշել է որ պատժամիջոցների պայմաններում ներքին կարողությանն ապավինելով, Իրանն առավել հզորացել է: