Հունվար 20, 2021 10:45 Asia/Tehran

Իրանի բանակի գրոհային ուղղաթիռներն առաջին անգամ գիշերով իրականացրել են ֆիքսված ու շարժվող թիրախների ոչնչացման և ծովափին կրակ բացելու գործողություններ:

Իրանի բանակի օդուժի գրոհային ուղղաթիռները, բանակի ցամաքային ուժերի «Հզորություն 99» զորավարժության շրջանակներում, գիշերով հաջողությամբ իրականացրել են  Heliburn գործողսւթյունը և ոչնչացրել ֆիքսված ու շարժական թիրախները:

Զորավարժության այս փուլում, օդուժի 214 գրոհային ուղղաթիռներ, որոնք վերջերս են համալրվել գիշերային թռիչքային համակարգով,  հաջողությամբ իրականացրել են գիշերային  գործողություններ և ապահովել  ափամերձ ստորաբաժանումների կրակային աջակցությունը, ինչպես նաև հատուկ ջոկատայինների և բանակի արագ արձագանքմանը ջոկատների արագ հասանելիությունը նշանակված վայրեր: