Հունվար 20, 2021 17:11 Asia/Tehran
  • Զարիֆը կայցելի Մոսկվա, Երեւան, Բաքու եւ Թբիլիսի՝ Ղարաբաղի հարցը քննարկելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Մոսկվա, Երեւան, Բաքու եւ Թբիլիսի՝ Ղարաբաղի հարցը քննարկելու համար, հաղորդում է Mehr-ը:

«Ես մտադիր եմ այցելել Կովկաս եւ Ռուսաստան: Սովորաբար ես չեմ հայտարարում, սակայն կարծում եմ, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան այցերի ամսաթվերն արդեն որոշվել են: Մենք նաեւ բանակցություններ կվարենք Թուրքիայի հետ: Երեկ երեկոյան ես լավ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ»,-ասել է նա:

«Ես մտադիր եմ այցելել այդ երկրներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու եւ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար»,-հավելել է Զարիֆը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ