Հունվար 21, 2021 09:36 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից

Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով Իռլանդիայի շահագրգռվածությանը՝ աջակցել ՀԳՀԾ-ի պահպանմանը և լիարժեք գործադրմանն ասել է. «ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից»:

Չորեքշաբթի օրը, Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քաունիի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Իրանը, հենց սկզբից, լիարժեք հավատարիմ է  եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ: Սակայն համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորություններում թերանալուց հետո, ինչպես նաև Իրանի շահերը չապահովվելու արդյուքնում, Թեհրանը, համաձայնագրի 36-րդ հոդվածի համաձայն, կրճատեց իր պարտավորությունները»:

Զարիֆը հավելել է. «Հատկապես վերջին տարիներին.ԱՄՆ-ի գործողությունները, որոնք ուղեկցվել են սպառնալիքներով ու պատժամիջոցներով, հակասելով  միջազգային կանոնակարգերին, ինչպես նաև միջազգային պայմանագրերի խախտումները, մեծ վնաս են հասցրել բազմակողմանիությանը: Ուստի բոլոր երկրներից, հատկապես ՄԱԿ-ի ԱԽ անդամներից ակնկալվում է, որ կառուցողական ջանքեր  գործադրեն՝ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ»: