Հունվար 21, 2021 10:21 Asia/Tehran
  • Բաքուն ողջունել է Արաքսի տարածաշրջանի երկրների համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը

Ադրբեջանի փոխավարչապետը ողջունել է Արաքսի տարածաշրջանի երկրների համատեղ աշխատանքային խմբի ձևավորման մասին Իրանի էներգետիկայի նախարարի առաջարկը:

Թեհրանում Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի նիստին առնթեր Ադրբեջանի փոխավարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արաքս գետի տարածաշրջանի երկրների 50-ամյա անցյալին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանն առաջարկել է Արաքսի տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ, ձևավորել աշխատանքային խումբ: 

Հանդիպման ընթացքում, կարևորելով Իրանի ու Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները, Շահին Մուստաֆաևը նշել է.«Նկատի առնելով ցուցանիշները, անցյալի համեմատությամբ երկու երկրների համագործակցությունները, տարբեր, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի ու այլ ոլորտներում, ընդլայնվել են»: