Հունվար 21, 2021 16:51 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել  է Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները

Բաղդադում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը դատապարտել է Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները, որոնց հետևանքով զոհվել ու վիրավորվել են Իրաքի մի խումբ անմեղ քաղաքացիներ:

Հունվարի 21-ի կեսօրին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում երկու մահապարտ ահաբեկիչների  իրականացրած  գործողության հետևանքով զոհվել է 28 և վիրավորվել 73 մարդ: 

Բաղդադում Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունը հրապարակել է հաղորդագրություն, որում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և  շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ինչպես միշտ, Իրանի իսլամական հանրապետությունը կարևորում է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին  աջակցելը և պատրաստ է ցուցաբերել ցանկացած հնարավոր օգնություն», - ասված է հաղորդագրության մեջ:

Բաղդադում Իրանի դեսպանությունը  հույս է հայտնել, որ Իրաքի անվտանգության ծառայությունները հնարավորինս շուտ կկալանավորեն և կպատժեն պայթյունի հիմնական մեղավորներին: