Հունվար 21, 2021 16:53 Asia/Tehran
  • Զարիֆը կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հունվարի 24-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի այս երկրի նախագահի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այցի ընթացքում Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Թեհրան-Բաքու հարաբերությունների և համագործակցության ընդլայնման հետ կապված, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ, կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում այս երկրի տարածքների ազատագրումից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունները, այդ թվում ՝ իրանական ընկերությունների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերականգնման աշխատանքներին:

Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համագործակցությունը` հյուսիս-հարավ միջազգային միջանցքի նախագիծը ավարտին հասցնելու և այդ տարանցիկ ճանապարհի օգտագործման հնարավորությունը, Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի արտգործնախարարի քննարկվելիք մյուս հարցերից են: