Ամիր Աբդոլլահյան. Իրանի ժողովրդի համար չափանիշը Սպիտակ տան նոր բնակիչների գործն ու վերաբերմունքն է
Հունվար 21, 2021 18:23 Asia/Tehran
Նշելով,որ ներկայումս ՀԳՀԾ-ից միայն անունն է մնացել, Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է.«Իրանի ժողովրդի համար չափանիշը Սպիտակ տան նոր բնակիչների գործն ու վերաբերմունքն է»:
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Սպիտակ Տան ահաբեկչության խորհրդանիշը հանդիսացող Թրամփը գնաց և եկան Բայդենն ու Հարիսը»:
Նշելով, որ ՀԳՀԾ-ից ներկայումս մնացել է միայն անունն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«ԱՄՆ-ի պատմական թշնամական վերաբերմունքի փոխվելը և կոշտ պատժամիջոցների վերացումը կարևորագույն հարցերն են և Իրանի մեծ ժողովրդի համար չափանիշը Սպիտակ տան նոր տերերի գործն ու վերաբերմունքն է»: