Հունվար 22, 2021 09:15 Asia/Tehran
  • Զարիֆ. Հակաիրանական ստոր ծրագրերը ձախողվելու են

Իրանի ԱԳ նախարարը, նշելով, որ Բաղդադում իրականացված ահաբեկչական գործողությունը և Նեթանյահուի հայտարարությունն ուղղված էին Իրանի դեմ, հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած ստոր սադրանք ձախողվելու է»:

Հինգշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ, Զարիֆը նշել է. «Բաղդադի ահաբեկչական գործողություններն ու Նեթանյահուի շողոքորթ հայտարարությունները միայն մեկ նպատակ ունեն՝ թակարդը գցել ԱՄՆ-ի հերթական նախագահին՝ ամերիկյան կյանքերն ու կապիտալը Իրանի դեմ պայքարելու նպատակով օգտագործելու համար»:

Զարիֆը հավելել է. «(Նեթանյահուի) զազրելի անճարությամբ հանդերձ, Իրանի դեմ ուղղված ստոր ծրագրերը նորից կձախողվեն»: