Հունվար 22, 2021 11:51 Asia/Tehran
  • Իրանի բանակի օդուժը գտնվում է պատրաստվածության ամենաբարձր մակարդակում

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օդուժի համակարգողի տեղակալը հայտարարել է. «ԻԻՀ բանակի օդուժը պատրաստ է ամենաբարձր մակարդակով պաշտպանել երկրի սահմանները»:

ԻԻՀ բանակի օդուժի համակարգողի տեղակալ, բրիգադային գեներալ Մեհդի Հադյանն անդրադառնալով Իրանի բանակի ռազմաօդային ուժերի պատրաստվածությանը, հավելել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից 42 տարի անց, ապացուցվել է հեղափոխության օրինականությունը և դրա ազդեցությունը տարածաշրջանի երկրներում»:

Բրիգադային գեներալ Հադյանի խոսքերով. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օդուժը առաջ է գնում՝ հենվելով իրանցի երիտասարդության ուժի վրա: Բանակի օդուժն ամեն օր իրականացնում է հարյուրավոր թռիչքներ՝ երկրի սահմանների անվտանգությունը պահպանելու նպատակով»:

Նա հավելել է. «Այսօր մեր պաշտպանական ուժն Իրանի Իսլամական Հանրապետության բանակում և օդուժում բոլորովին այլ է՝ հեղափոխական ոգու և ջիհադական աշխատանքի շնորհիվ»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio