Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան
Հունվար 22, 2021 19:49 Asia/Tehran
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Իրանի ԱԳ նախարարը հունվարի 24-ին կլինի Ադրբեջանում:
Ավելի վաղ, Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատել:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio