Հունվար 23, 2021 09:59 Asia/Tehran
  • Իրանը տարածաշրջանում բենզինի ամենախոշոր արտահանողն է

Իրանի նավթի փոխնախարարը հայտարարևել է. «Նավթավերամշակման և բաշխման Իրանի ազգային ընկերությունը բենզինի ամենախոշոր արտադրողն ու արտահանողն է տարածաշրջանում»:

Շաբաթ օրը, Թեհրանում բացված Նավթի ու գազի վերամշակման և նավթաքիմիական արդյունաբերության 25-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում,  Ալիռեզա Սադեղաբադին հայտարարել է. «Նավթավերամշակման և բաշխման Իրանի ազգային ընկերությունը բենզին է արտահանում Աֆղանստան, Պակիստան, Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Իրաքի Քուրդիստանի տարածաշրջան»:

Նշելով, որ 2017թ Իրանը ներկրում էր օրական 17 միլիոն լիտր բենզին, Սադեղաբադին հավելել է. «Վերջին երեք տարիներին, Իրանը ոչ միայն դադարեցրել է բենզինի ներկրումն այլ 2019թ հունիսից սկսել է արտահանման  շուկայավարությունը, իսկ օգոստոսից՝ բենզինի արտահանումը վերոնշյալ երկրներ»:

Ուրբաթ օրը, իրանական 550 ձեռնարկությունների մասնակցությամբ, Թեհրանում  մեկնարկել է Նավթի ու գազի վերամշակման և նավթաքիմիական արդյունաբերության 25-րդ միջազգային ցուցահանդեսը՝ «Ազգային նավթ, իրանական ապրանքներ և ծառայություններ» կարգախպոսով: