Ռոհանին ընդգծել է Իրանում կորոնավիրուսի նոր ալիքը կանխելու համար վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահն ընդգծել է Իրանում կորոնավիրուսի նոր ալիքը կանխելու համար վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունը:
Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին նշել է, որ առողջապահական ցուցումների պահպանման և համակողմանի համագործակցության շնորհիվ զոհերի թվի կրճատումը, հպարտության առիթ էր Իրանի կառավարության և ժողովրդի համար՝ կորոնավիորսւի դեմ պայքարի ընթացքում: Նա հավելել է. «Առաջիկա առնվազն հինգ-վեց ամսիների ընթացքում, անհրաժեշտ է խստորեն պահպանել առողջապականա ցուցումները, որպեսզի պատվաստման գործընթան իրականացվի»:
Նշելով, որ դրական քայլեր են ձեռնարկվել ներքին և արտասահմանյան պատվաստանյութերի ապահովման ուղղությամբ, Ռոհանին հավելել է.«Տեղական պատվաստանյութերի ոլորտում մենք շուտով կունենանք Բարաքաթ, Ռազի և Պաստոր պատվաստանյութեր, իսկ արտասահմանյան պատվաստանյութերի առումով, բացի «Քվաքս» պատվաստանյութից, փորձում ենք այլ տեղերից ձեռք բերել պատվաստանյութ: Մեր բոլոր ջանքերն ուղղված են առաջիկա ամիս պատվաստումները սկսելուն»: