Հունվար 23, 2021 18:15 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերին շնորհավորական ուղերձ է հղել հեղափոխության գերագույն առաջնորդին՝ ԻՀՊԿ-ի և բանակի զորավարժությունները հաջող անցկացնելու կապակցությամբ

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, մի հաղորդագրություն տարածելով, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեիին շնորհավորել է ԻՀՊԿ-ի և բանակի զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Շաբաթ օրը հրապարակված ուղերձում, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին իր  նշել է,  որ Իսլամական Հանրապետության բանակի «Հզորություն-99» և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Մեծ մարգարե 15» զորավարժությունները հաջողությամբ անցկացվեցին Պարսից ծոցի ջրերում, Օմանի ծովում, Մակրանի ափին, Հնդկական օվկիանոսի հյուսիսում և Իրանի կենտրոնական անապատում:

Գեներալ-մայոր Բաղերին ընդգծել է. «Երկրի պաշտպանական արդյունաբերության վերելքը և զինված ուժերի կարողություններն ու բազմակողմանի պատրաստվածությունը պայմանավորված են Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի՝ որպես հզոր, հեռատես և հեղափոխական հրամանատարի իմաստուն առաջնորդությամբ»:

Գեներալ-մայոր Բաղերին ուղերձում հայտարարել է հեղափոխությունը և երկիրը պաշտպանող ուժերի, հատկապես բանակի և ԻՀՊԿ-ի հրամանատարների   պատրաստակամությունը՝ վճռական և համարժեք ու կործանարար պատասխան տալու իսլամական հայրենիքի անկախության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքներին և ագրեսիային: