Հունվար 25, 2021 17:29 Asia/Tehran
  • Արդաքանյան. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծը շուտով շահագործման կհանձնվի

Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է.«Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շահագործման կհանձնվի»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև երրորդ էլեկտրահաղորդման գծի ավարտի վերաբերյալ խորհրդակցություններին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանն ասել է.«Չնայած կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նախագծի  գործադրումը հետաձգվել է, սակայն այն շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում»:

Արդաքանեանը կարևորել է հատկապես Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտման խնդիրը վերացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկելու Արաքս գետի աղտոտումը հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ և հույս ունի, որ այս հարցը հնարավորինս արագ կլուծվի:

Վահան Քերոբյանն ուրբաթ օրը աշխատանքային այցով ժամանել է Իրան՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Պիտակ