Իրանի և Հայաստանբի էկոնոմիկայի նախարարները քննարկել են առևտրային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր
Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարարը և ՀՀ էկոնոմիկայի նախարարը, արտադրական գործարան կատարած այցի շրջանակներում, քննարկել են երկկողմ առևտրային համագործակցության ընդլայնման ուղիները:
Ֆարհադ Դեժփասանդը, Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ, նշել է. «Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ներկա ծավալը կազմում է շուրջ 300 միլիոն դոլար: Սակայն արտահանման ու ներմուծման հնարավորությունների և երկկողմ համագործակցության ընդլայնման շնորհիվ, այս ծավալը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի»:
Նա հավելել է. «Երկու երկրների հմագործակցության ընդլայնմանը կարող են նպաստել արտասահմանյան ներդրումների ներգրավումը, նավթի, գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում երկկողմ համագործակցությունների ընդլայնումը, ԵԱՏՄ շուկայի համար միասնական ապրանքանիշի արտադրության մեջ ներդրումներ կատարելը և ի վերջո Երևան-Ջուլֆա-Թեհրան երկաթուղու վրա կենտրոնանալը»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ուրբաթ օրը ժամանել է Թեհրան՝ երկկողմ համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով: