Զարիֆ. Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով:
ԻԻՀ ԱԳ նախարարը, երկուշաբթի օրը Թվիթերում գրել է. «Բաքվում ավարտեցի տարածաշրջանային համագործակցության և երկկողմ հարաբերությունների շուրջ արդյունավետ բանակցությունները՝ նախագահ Իլհամ Ալիևի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»:
Զարիֆը հավելել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով, ներառյալ՝ տրանսպորտային միջանցքները, որոնցից շահելու են բոլորը:
Տարածաշրջանային այցերի շրջանակում, երկուշաբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն այցելել էր Բաքու:
Ադրբեջանից հետո, Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա: