Հունվար 26, 2021 11:13 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Պեկինի ու Մոսկվայի հետ Թեհրանի հարաբերությունները ռազմավարական են

Միջազգային հարցերով ԻԻՀ խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը ռազմավարական է բնութագրել Պեկինի ու Մոսկվայի հետ Թեհրանի հարաբերությունները և ասել.«Դժվար օրերին Իրանի ժողովրդի կողքին կանգնած երկրների հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, համագործակցության ու հարգանքի վրա»:

Նշելով, որ Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանից մինչ այսօր տարբեր մակարդակներում ավելի քան 170 արտասահմանյան հանդիպումներ են կայացել, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Խորհրդարանական դիվանագիտության ոլորտում Իսլամական խորհրդարանի մոտեցումը հիմնված է ԻԻՀ ազգային շահերի ապահովման ուղղությամբ աշխարհի հետ գործակցության և հավասարակշռված արտաքին հարաբերությունների վրա»:

Միջազգային հարցերով ԻԻՀ խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Քաղաքական անկախության ոլորտում «ոչ Արևելք, ոչ Արևմուտք» քաղաքականությանը հետևելը և ազգային շահերի ոլորտում Արևելքի ու Արևմուտքի հետ փոխադարձ համագործակցությունը իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականությունն է և այդ շրջանակում հատուկ ուշադրության են արժանի հարևաններն ու ասիական երկրները»:

 

Պիտակ