Իրանի արտգործնախարարը ժամանեց Հայաստան
Հունվար 27, 2021 06:56 Asia/Tehran
Զարիֆին օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Տեղեկությունը հայտնում ՀՀ արտգործնախարարությունը։
«Զարիֆին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։
Ավելի վաղ Զարիֆը նախ եղել էր Բաքվում, հետո ՌԴ-ում։ Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված էր նաև այց Վրաստան ու Թուրքիա։