Ռոհանի. Եվրոպան չկատարեց իր խոստումները, սակայն եթե նրանք գործադրեն իրենց պարտավորությունները, մենք կվերադառնանք ՀԳՀԾ
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է, որ ՀԳՀԾ Իրանի վերադարձի պայմանը ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների պարտավորությունների կատարումն է:
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, նշելով, որ բացառությամբ մի քանի երկրների, ամբողջ աշխարհը միանշանակ պահանջում է, որ ԱՄՆ-ը վերադառնա ՀԳՀԾով ստանձնած իր պարտավորություններին, ԻԻՀ նախագահը հավելել է. «Եթե նրանք վերադառնան իրենց պարտավորություններին, Իրանն անմիջապես կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորություններին»:
Ռոհանին նշել է, որ Իրանի դեմ թշնամու տնտեսական պատերազմը ձախողվել է, հավելելով. «Այսօր մենք համոզված ենք, որ թշնամու տնտեսական պատերազմը ձախողվել է և ապրում է իր վերջին օրերը: և տարածաշրջանում Իրանի առևտրային համագործակցության պայմանները փոխվել են»:
Անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին, Ռոհանին ասել է.«Նրանք, ովքեր վերջին մի քանի տարիների ընթացքում ահաբեկչությամբ և տնտեսական պատերազմով ցանկանում էին այս հեղափոխությունը ծնկի բերել, այսօր այլևս չկան»: