Վաեզի. ՀԳՀԾ-ի բանակցությունների հարցը փակված է
ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է. «ՀԳՀԾ-ի հարցը փակվել է, և դրա սկզբունքը այլևս բանակցության առարկա չի կարող լինել»:
Չորեքշաբթի օրը Iran Press- ին տված հարցազրույցում, պատասխանելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ նոր պետքարտուղարի դիրքորոշման վերաբերյալ հարցին, Մահմուդ Վաեզին ասել է. «Իրանի սկզբունքները մնում են անփոփոխ և նշանակություն չունի, թե ինչ կառավարություն է գործում Միացյալ Նահանգներում»:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, հայտարարել է, որ ԱՄՆ նոր պետքարտուղարի մոտեցումը չի տարբերվում Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումից, հավելելով. «ՀԳՀԾ-ի շոիրջ մի անգամ բանակցել ենք: Համաձայնության շուրջ նոր բանակցությունների անցկացումը Թրամփի վարչակազմի պահանջն էր, որը չիրականացվեց»:
Վաեզին նշել է, որ Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները ամբողջությամբ կկատարի , եթե 4 + 1 խումբը և ԱՄՆ-ն կատարեն իրենց պարտավորությունները:
Նա նշել է. «Եթե ԱՄՆ-ը և ՀԳՀԾ-ի մյուս կողմերը կատարեն իրենց պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը կվերադառնա իր ստանձնած պարտավորությունների կատարմանը»: