Հունվար 27, 2021 16:59 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ:

Շարունակելով Երեւանում Հայաստանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություններն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ, արտգործնախարարը հանդիպել է  արտգործնախարար Արա Այվազյանի հետ:

Վերջին օրերին Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային այցով մեկնել է Բաքու և Մոսկվա, իսկ Երեւանում անցկացրած խորհրդակցություններից հետո նա այսօր Հայաստանից կմեկնի Թբիլիսի:

Տարածաշրջանային այցերի շրջանակում, Զարիֆը Թբիլիսիից կմեկնի Անկարա՝ թուրք պաշտոնյաների հետ հանդիպելու և  երկկողմ խորհրդատվություններ անցկացնելու համար:

 

Պիտակ