Հունվար 27, 2021 17:20 Asia/Tehran
  • Երկկողմ հարաբերությունների  և տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` Զարիֆի Հայաստան այցի նպատակները

Իրանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների հետ կառուցողական խորհրդակցություններին և ընդգծել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդման շուրջ համաձայնության գալու անհրաժեշտությունը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրն անդրադառնալով Հայաստանի վարչապետի և արտգործնախարարի հետ կառուցողական խորհրդակցություններին, Թվիթերում գրել է.«Հանդիպումների ընթացքում մենք քննարկեցինք հետպատերազմյան տարածաշրջանների ընդհանուր մարտահրավերներն ու հնարավորությունները»:

Զարիֆը հավելել է. «Մենք պայմանավորվեցինք ամրապնդել  երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցությունները, ներառյալ՝ հաղորդակցական նախագծերը և հին մրցոակցությունները վերածել ապագա համագործակցության»:

Վերջին օրերին Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային այցով մեկնել է Բաքու և Մոսկվա, իսկ Երեւանում անցկացրած խորհրդակցություններից հետո, նա այսօր Հայաստանից կմեկնի Թբիլիսի:

 

Պիտակ