Փետրվար 24, 2021 11:53 Asia/Tehran
  • Իրանում կանցկացվի  «Ղարաբաղ 17 ռաբի» միջազգային համաժողովը

Իրանի Ղոմ քաղաքի իսլամագիտության ճեմարանի նախաձեռնությամբ, Թեհրանում կանցկացվի «Ղարաբաղ 17 ռաբի» միջազգային համաժողովը, որի շրջանակներում կքննարկվի Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ուղեցույցը:

Համաժողովում, որը կայանալու է մարտի մեկին, քննարկվելու են Ղարաբաղի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի ելույթի կարևոր կետերը, որոնք են՝ «Ադրբեջանի տարածքները պետք է ազատագրվեն», «Պետք է ապահովվի այդ տարածքում գտնվող հայերի անվտանգությունը», «Կողմերը չպետք է ոտնձգություն կատարեն միջազգային սահմանների դեմ», և «Իրանի սահմաններին ահաբեկիչների մոտենալու դեպքում, պետք է կտրուկ քայլեր ձեռնարկվեն»:

Հատկանշական է, որ Այաթոլլահ իմամ Խամենեին,  Ղարաբաղյան պատերազմի արյունալի բախումներին վերջ տալու և հակամարտությանը վերջնական լուծում տալու նպատակով, ռաբիի 17-ին ելույթ է ունեցել վերոնշյալ հարցերի շուրջ:

Համաժողովին մասնակցելու են Իրանի և Կովկասի տարածաշրջանի գիտական ու հոգևոր  ոլորտների ներկայացուցիչներ: