Փետրվար 24, 2021 12:04 Asia/Tehran
  • Դեպի Թեհրան տանող ճանապարհին վնասազերծվել է ռումբ և ահաբեկիչը ձերբակալվել է

Իրանի ոստիկանապետը հայտարարել է, որ Թեհրան-Ղոմ ճանապարհին հայտնաբերված ռումբը վնասազերծվել է, իսկ ահաբեկիչը՝ ձերբակալվել:

 Գեներալ Հոսեյն Ռահիմին հայտարարել է. «Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ուղևորներից մեկը մահապարտական ռումբ է տեղափոխում և մտադիր է ռմբադրություն իրականացնել Թեհրանի մի քանի շրջաններում: Ահաբեկիչը ձերբակալվել է Թեհրան-Ղոմ ճանապարհի վճարային տերմինալում»:

Նա հավելել է. «Արագ արձագանքման խումբը 11 րոպեից քիչ ժամանակահատվածում հասել է դեպքի վայր»:

Ռահիմիի խոսքերով. «Ոստիկանության ուժերի հրամանատարի և ահաբեկչի միջև կես ժամ տևած բանակցությունների արդյունքում,  վերջինիս հաջողվել է ձերբակալել»: Գործողության ընթացքում ձեռք է բերվել Քոլթ տեսակի հրացան և 30 փամփուշտ»: