Փետրվար 24, 2021 17:05 Asia/Tehran
  • Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքափոխանակումը կիրակացվի զրոյական սակագներով

«Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի իրականացմամբ, երկու կողմերի ապրանքների 80 տոկոսը փոխանակվելու է զրոյական սակագներով», - ասել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի միջազգային հարցերով խորհրդականը:

ԵԱՏՄ-ի առաջին բացառիկ ցուցահանդեսի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսում, Միրհադի Սեյեդին ասել է. «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև գործող համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 16 ամիս առաջ, արտոնյալ առևտրային համաձայնագիր է, ըստ որի` ԵԱՏՄ-ի 502, իսկ Իրանի՝ 382 անուն ապրանքի համար արտոնյալ սակագին է սահմանվել: Ընդունված որոշման համաձայն՝ որոշ ապրանքների մաքսային սակագները նվազել են, իսկ որոշներինը՝ զրոյացվել», հավելել է նա: 

«Անցած տարվանից արտոնյալ առևտրային համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ի վեր, Իրանից Եվրասիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով: Այս համաձայնագիրը բխում է երկու կողմի շահերից», ասել է Սեյեդին:

«ԵԱՏՄ-ն շուկա է, որին մեր մրցակիցները հասանելիություն չունեն: Ուստի մեր տնտեսական ակտիվիստներն ու առևտրականները հեշտությամբ կարող են աշխատել այս շուկայում և երկու կողմերի առևտուրը ներկայիս 3.5 միլիարդ դոլարից հասցնել ավելի քան 30 միլիարդ դոլարի». նշել է Սեյեդին: