Փետրվար 24, 2021 18:41 Asia/Tehran
  • «Քաման» ԱԹՍ-ն Իրանի առաջին մեծ մարտական ​​անօդաչու թռչող սարքն է

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ազիզ Նասիր Զադեն «Քաման 22» նախագծի վերջին փուլի շրջանակներում հայտարարել է.«Այս ԱԹՍ-ն հագեցած է մարտական, օպտիկական և էլեկտրոնային պատերազմի հնարավորություններով և նախագծված է ռազմաօդային ուժերի գործառնական պահանջների հիման վրա և գտնվում է արտադրության վերջին փուլում:»:

Նա հավելել է. «ًՔաման-22 անօդաչու սարքը  առաջին խոշոր մարտական ​​անօդաչու սարք է և ունակ է կրել տարատեսակ զենքեր` ավելի քան 24 ժամ թռիչքի բարձր տևողությամբ և 3000 կիլոմետր հեռավորության վրա: Այն տեղեկատվություն հայտնաբերելու, վերահսկելու և հավաքելու և հեռավոր թիրախները լուսանկարելու ունակությունն ունի: Իսկ ամեն տեսակի խելացի զինամթերք կրելու հնարավորությունն այս ԱԹՍ-ին ՝մարտական ​​բարձր ուժ կտա»:

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Այսօր մենք ունենք տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, այդ թվում ՝ մարտական, հետախուզական և էլեկտրոնային պատերազմի  ԱԹՍ-ների արտադրության տեխնոլոգիա  և  կարող ենք արտադրել տարբեր տեսակի ԱԹՍ-ներ ՝ ելնելով մեր ուժերի կարիքներից: Ապագայում, օրակարգում  ներառված է այլ տեսակի ԱԹՍ-ների արտադրության հարցը»: