Փետրվար 25, 2021 12:18 Asia/Tehran
  • «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութն ու բարձր որակ

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական խորհրդի անդամը հայտարարել է.«Իրանում արտադրվող «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութն ունի բարձր որակ»:

Հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական խորհրդի անդամ դոկտոր Մինու Մոհրազն ասել է.«Իրանում միջազգային բարձր ստանդարդներով արտադրվում է «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյուը: Իրանում արտադրված դեղերը բարձր արդյունավետություն ունեն»:

Իրանցի հետազոտողների ստեղծած «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը մեկնարկել է 2020թ. դեկտեմբերի 29-ին երեք կամավորների պատվաստումով:

Մշակված պլանի համաձայն, առաջին և երկրորդ փուլի պատվաստումներից հետո ուսումնասիրությունների արդյունքները կհրապարակվեն 2021թ. մայիսի 21-ին:

Նախատովում է կլինիկանան ուսումնասիրությունների 2-րդ և 3-րդ փուլերի միաժամանակյա մեկնարկը: 

Կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրման հարցում իրանցի մասնագետների ու բժիշկների հաջողությունը մեծապես գնահատվել ու արժևորվել է ԶԼՄ-ների ու աշխարհի բժշկական շրջանակների կողմից: