Փետրվար 28, 2021 17:40 Asia/Tehran
  • Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն

Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն:

Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կիրակի օրը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն և նրան է փոխանցվել Իրանի պաշտոնական բողոքի նոտան կապված Թուրքիայի Ներքին գործերի նախարարի այն անընդունելի հայտարարության հետ, ըստ որի Իրանում գտնվում են Թուրքիայի Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:  Թեհրանում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ,նաև քննադատության է արժանացել Իրաքում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը: 

Իրաքում Թուրքիայի դեսպանն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ արձագանքել է  Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդիի Իրաքի Քրդստանի տարածքի Rudaw հեռուստաալիքին տված հարցազրույցին:

Անատոլու լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն, Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: 

 

Պիտակ