Մարտ 02, 2021 09:33 Asia/Tehran
  • Իրանում մահապատժի է ենթարկվել «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամը

Երկուշաբթի առավոտյան, Իրանում գործադրվել է «Հարաքաթ օլ Նեզալ ալ Արաբի լե Թահրիր ալ Ահվազ» և «Ջաբհաթ ալ- Նուսրա» խմբավորումների անդամ Ջասեմ Հեյդարի մահապատիժը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ջասեմ Հեյդարին, ղեկավարելով «Հարաքաթ օլ Նեզալ ալ Արաբի լե Թահրիր ալ Ահվազ» ահաբեկչական խումբը, որոշակի գումարի դիմաց, իր զինված հարձակումների վերաբերյալ տեսանյութեր է նկարահանել և դրանք տրամադրել սաուդյան լրատվական ցանցերին:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հեյդարին անդամակցել է Սիրիայում  «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը և այնտեղ ամցել ռազմական պատրաստվածության դասեր:

Դրանից բացի, նա մասնակցել է Սիրիայում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների  և այցելել  Նիդեռլանդներ, Թուրքիա, Հունաստան և Ավստրիա՝ տարբեր ահաբեկչական խմբերի հետ համագործակցելու նպատակով: