Մարտ 02, 2021 11:05 Asia/Tehran
  • Բաքվում Իրանի դեսպան. Ղարաբաղի մասին մեծարգո առաջնորդի հայտարարությունը ռազմավարական ազդեցություն ուներ

Անդրադառնալով Ռաբի ամսի 17-ին, Ղարաբաղի ազատագրման մասին իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի դիրքորոշմանը, Բաքվում ԻԻՀ դեսպանն ասել է.«Նրա ելույթը շատ արժեքավոր էր և ռազմավարական ազդեցություն ունեցավ: Մեծարգո առաջնորդի ելույթը ողջունեցին Ադրբեջանի ժողովուրդն ու պաշտոնյաները»:

Երկուշաբթի օրը, Իրանի Ղոմ քաղաքում կայացած «Ռաբիի 17, Ղարաբաղի մասին լավագույն ելույթ» խորագրով համագումարում, Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Մեծարգո առաջնորդի ելույթը պատճառ դարձավ, որպեսզի  հասկանանք, որ զավթողականության վրա հիմնված գեոպոլիտիկական կարգը տևական չէ, չնայած ոմանք ներդրում են կատարել այդ ուղղությամբ»:

Խոսքն ուղղելով վերտարածաշրջանային բռնակալ պետություններին, Բաքվում Իրանի դեսպանն ասել է.«Ժողովուրդների ու երկրների միջև գոյություն ունեցող ճեղքվածքներում ներդրում կատարելն ապարդյուն է»:

Ռաբի ամսի 17-ին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ցուցումներ տվեց պատերազմն ավարտելու մասին և «Ռաբի 17՝ Ղարաբաղ» համագումարն այդ ցուցումները պարզաբանելու նպատակով է կայացել:

Այդ համագումարում քննարկվել են մեծարգո առաջնորդի ցուցումներն այն մասին, որ «Ադրբեջանի տարածքները պետք է ազատագրվեն», «Այդ տարածքների հայերի անվտանգությունը պետք է ապահովված մնա», «Կողմերը չպետք է ոտնձգեն երկրների միջազգային սահմանները» և «Եթե ահաբեկիչները մոտենան Իրանի սահմանին, կտրուկ հակադարձելու ենք»:

Համագումարին մասնակցել են Իրանի, Ադրբեջանի, Կովկասի տարածաշրջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի հոգևոր ու գիտական դեմքեր: