Իրանից գազի արտահանումը 100 տոկոս աճ է արձանագրել
Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Իրանից գազի արտահանումը 100 տոկոս աճ է արձանագրել:
Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Հասան Մոնթազեր Թորբաթին ասել է.«Իրանից գազի արտահանումը 100 տոկոս աճ է արձանագրել և 2013 2թ. 9 մլրդ խորանարդ մետրից ընթացիկ տարում հասել է 18 մլրդ խորանարդ մետրի»:
Նշելով, որ որպես հիմնական պայմանագրեր ընթացքի մեջ են իրանական գազի Թուրքիա և Իրաք արտահանման պայմանագրերը, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է.«Արտահանումը դեպի Ադրբեջան և Հայաստան, նույնպես շարունակվում է»:
Թորբաթին նշել է, որ տարբեր ճանապարհներ կան դեպի Եվրոպա Իրանի գազի արտահանման համար:
Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրենն ասել է.«Թուրքիայից բացի, խոսվում է նաև Իրաքից ու Սիրիայից անցնող իսլամական գազամուղի մասին, անգամ Ադրբեջանից է հնարավոր, սակայն Իրանի գազը Եվրոպա արտահանելու ամենահավանական ճանապարհը Թուրքիայից է և այդ ճանապարհն առաջնահերթություն է»:
Թորբաթին նշել է, որ Իրանից գազի ներկրումը առավելություն է Եվրոպայի համար:
Անդրադառնալով այն փաստին, որ Իրանը գազի պաշարների տեր երկրորդ խոշորագույն երկիրն է աշխարհում, Թորբաթին ասել է.«Եվրոպան կարող է Իրանին դիտել որպես գազ ապահովող վստահելի և կայուն երկրի»: