Մարտ 03, 2021 09:23 Asia/Tehran
  • Ռոհանի. ՀԳՀԾ-ն նոր բանակցության թեմա չի կարող դառնալ և այն պահպանելու միակ ճանապարհը պատժամիջոցների չեղարկումն է

ԻԻՀ նախագահը նշել է, որ ՀԳՀԾ-ն ԱԽ 2231 բանաձևի հիման վրա հաստատված բազմակողմ համաձայնություն է: Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ն որևէ դեպքում քննարկման թեմա չի կարող դառնալ և դրա պահպանման միակ ճանապարհն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումն է»:

Երեքշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ն պահպանելու հնարավորությունները կորցնելը կարող է ավելի սրել իրավիճակը: Նա հավելել է. «Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատումը սկսել է համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու արդյունքում: Սակայն եթե բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները, Իրանի քայլերը շրջելի են»:

Նշելով, որ Լրացուցիչ արձանագրությունների կամավոր գործադրման կասեցումն իրականացվել է իսլամական խորհրդարանում ընդունված օրենքի հիմամբ, Ռոհանին հավելել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ մեր համագործակցությունը շարունակվում է, և մենք դուրս չենք եկել ՄԱԳԱՏԷ-ից»:

ԻԻՀ նախագահի խոսքերով. «Կառավարիչների խորհրդում ցանկացած ոչ կառուցողական քայլ, կարող է ստեղծել նոր մարտահրավերներ և սրել իրավիճակը»:

Հեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումն անհրաժեշտ է միջազգային հանրությանը և ընդգծել է բոլոր կողմերին միջուկային պարտավորությունների լիարժեք գործադմանը վերադարձնելու նպատակով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: