Մարտ 03, 2021 09:32 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել հարաբերություններն Ադրբեջանի հետ

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է տարբեր ոլորտներում ընդլայնել Բաքվի հետ հարաբերոթյունները:

Թրենդ լրատվական գործակալությանը տված հարցազրոյցում, Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է. «Իրանը, որպես Ադրբեջանի մոտիկ հարևան, ունի մեծ հնարավորություններ և կարող է օգնել Բաքվին՝ Լեռնային Ղարաբաաղի վերակառուցման գործընթացում»:

Նա հավելել է, որ Իրանի կառավարությունը և ժողովուրդը շագահրգռված են, որպեսզի այս տարածաշրւջանն արագ վերակառուցվի:

Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է. «Իրանն ու Ադրբեջանն ունեն ցամաքային, երկաթուղային և ծովային հաղորդակցություն և այդ ուղիների դիվերսիֆիկացումը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը մեծացմանը»:

Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմում հրադադարի մասին   համաձայնագրի ստորագրումից հետո, տարածաշրջանային անվտանգության ապահովման  նպատակով, Իրանը ծավալուն քաղաքական բանակցություններ և խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանային պաշտոնյաների հետ:

ԻԻՀ վերջին տարիներին նույնպես միշտ արդյունավետ ներկայություն է ունեցել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: