Իրանի հարավ-արևելքում ահաբեկիչները հարձակվել են ԻՀՊԿ մեքենայի վրա
Մարտ 03, 2021 09:48 Asia/Tehran
ԻՀՊԿ ստորաբաժանման Ղոդս տարածաշրջանային շտաբի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել՝ Սարավանում ԻՊԿ մեքենայի վրա ահաբեկչական խմբավորման տարրերի հարձակման կապակցությամբ:
Հայտարարության համաձայն, երեքշաբթի օրը, Սարավան քաղաքի Բամ շրջանում, ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են տարածքում գյուղական համայնքների բնակիչների բարելավման նպատակով ճանապարհների կառուցման աշխատանքով զբաղված ԻՀՊԿ ինժեներական բաժնի ծառայողների վրա:
Հարձակման հետևանքով, մեկ ինժիներ անհետ կորել է, ևս մեկը վիրավորվել
Պահապանների կորպուսը հայտարարել է, որ նման հուսահատ քայլերը չեն խոչընդոտելու այդ տարածքի կարիքավոր մարդկանց ծառայությունների մատուցման շարունակմանը: