Մարտ 03, 2021 11:55 Asia/Tehran
  • Ռոհանի. ՀԳՀԾ-ն կարգախոսներով պահպանել հնարավոր չէ, պետք է գործել

Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանը սպասում է ՀԳՀծ-ի կապակցությամբ գործնական քայլերի, հավելելով. «ՀԳՀԾ-ն կարգախոսներով պահպանել հնարավոր չէ»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, նշելով, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը խծոստովանել է նախկինի քաղաքականության անարդյունավետությունը, Հասան Ռոհանին հավելել է. «Իրանի ամենակարևոր սկզբունքը պատժամիջոցների վերացումն է և իրանցիների իրավունքների իրացումը, սակայն ԱՄՆ կառավարության կողմից դեռևս որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ»

Ռուհանին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները, Իրանն անմիջապես կվերադառնա իր բոլոր պարտավորությունների կատարմանը. «ԱՄՆ-ն և Եվրոպան հայտարարում են,թ ե ցանկանում են վերադառնալ ՀԳՀԾ: Սակայն միայն  կարգախոսը բավարար չէ, նրանք պետք է գործեն»:

 Նախագահ Ռոհանին անդրադարձել է նաև ԱՄՆ նախկին  նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների վրա սիոնիստների ազդեցությանը, հավելելով. «Նա վանկարկում էր «Նախ՝ Ամերիկան» կարգախոսը, սակայն իրականում առաջինը Սիոնսիտական ռեժիմն էր, ծայրահեղականությունը ՝ երկրորդը, ռասիզմը ՝ երրորդը, իսկ Ամերիկան ​​՝ չորրորդը. Սիոնիստները խաբեցին ու ապակողմնորոշեցին Թրամփին»:

Պիտակ