Մարտ 03, 2021 18:04 Asia/Tehran
  • Իրանում հայ գործարարների առևտրի գրասենյակ կբացվի

Իրանի Հյուսիսային Խորասանի նահանգապետը կոչ է արել Հյուսիսային Խորասանում առևտրի գրասենյակ հիմնել հայ գործարարների և Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի գործարարների համար: Նա հայտարարել է. «Մենք փորձում ենք այս ուղղությամբ հայաստանի հետ միասին խոշոր քայլեր ձեռնարկել»:

Երեքշաբթի օրը, Թեհրանում ՀՀ դեսպանի հետ Հյուսիսային Խորասան նահանգում  կայացած հանդիպմանը, Մոհամմեդ Ալի Շոջային հայտարարել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր լայն կապեր է ունեցել Իրանի հետ: 

Նա ասել է.«Որպես հարևան երկիր, հատկապես վերջին տասնամյակում Հայաստանի բարգավաճման և զարգացման ներուժը մեծացել է: Անկախությունից հետո այդ երկրին հաջողվեց զարգանալ»: