Մարտ 04, 2021 09:20 Asia/Tehran
  • Իրանի բանակի ԱԹՍ-ի ուժն ի հայտ եկավ պատժամիջոցների պայմաններում

Իրանի բանակի գերագույն հրամանատարը հայտարարել է. «Բանակի ԱԹՍ-ի ուժն ի հայտ եկավ պատժամիջոցների և առավելագույն ճնշման պայմաններում»:

Չորեշքաբթի օրը, խոսելով այն մասին, որ ԻԻՀ բանակն աշխարհի ամենաքիչ ծախսով բանակներից է,  Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին հավելել է. «Պատժամիջոցների  և առավելագույն ճնշման ծանր պայմաններում, ի հայտ եկավ Իրանի բանակի ԱԹՍ-ների ուժը»:

Նրա խոսքերով. «Մակրան» նավահանգստային նավը, «Քոսար» կործանիչը, ինչպես նաև ռադարային և պաշտպանական համակարգերն ու ցամաքային մարտում կիրառվող սարքավորումները, նույնպես կառուցվել են  պատժամիջոցների և առավելագույն ճնշման պայմաններում«: