Մարտ 04, 2021 18:18 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ-ն պարտավոր է չեղարկել բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկելով,   վերադառնալ ՀԳՀԾ

ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ն պարտավոր է չեղարկել բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկելով, վերադառնալ ՀԳՀԾ, քանի որ այդ երկիրը խախտել է իր խոստումը և դա նրա պարտքն է»:

Հինգշաբթի օրը, Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 14-րդ գագաթաժողովում ունեցած ելությում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է «Միջազգային հանրությունը ականատես է եղել Իրանի դեմ  ԱՄՆ-ի կառավարության մղած լայնամասշտաբ տնտեսական պատերազմին ու անօրինական գործողություններինն»:

Նա հավելել է.«Իրանի մեծ ժողովրդին ծնկի բերելու Միացյալ Նահանգների միակողմանի անօրինական քայլերը  ձախողվել են, և չնայած տնտեսական  ծանր ճնշումներին, այս մեծ ժողովուրդը հասել է նշանակալի հաջողությունների և մեծ  նվաճումներ է արձանագրել  տարբեր ոլորտներում այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»:

Ընդգծելով ECO-ի համաշխարհային ու տարածաշրջանային տրանսպորտային առավելությունների, տնտեսական ու էներգետիկ պաշարների և մարդկային ու բնական ռեսուրսների կարևորությունը, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի իսլամական հանրապետւթյան տարածաշրջանային քաղաքականության մեջ առաջնահերթություն է տրված  Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝  ECO- ին»: