Մարտ 04, 2021 18:21 Asia/Tehran
  • Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ.ԱՄՆ-ն և երեք եվրոպական երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է.«ԱՄՆ-ն և երեք եվրոպական երկրները ճնշման մեթոդներին դիմելու փոխարեն պետք է կատարեն իրենց պարտավորությունները»:

Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և երեք եվրոպական երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները,  բանաձևերի նման ճշնման  մեթոդների դիմելն այլ արդյունք չի ունենա, քան ՀԳՀԾ-ի ոչնչացումը»:

Քեմալվանդին հավելել է.«Իրանի պարտավորությունների կրճատումը և հանուն Իրանի ժողովրդի շահերի պաշտպանության՝ պատժամիջոցների չեղարկման համար ռազմավարական քայլի մասին օրենքի ընդունումը, փաստորեն եղել են ՀԳՀԾ-ն ստորագրած երկրների կողմից պարտավորությունների բացահայտ խախտման հետևանքները»:

Քեմալվանդին ընդգծել է.«Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը կշարունակվի փոխըմբռնման  և երաշխիքային համաձայնագրի շրջանակներում»:

Պիտակ