Մարտ 05, 2021 09:04 Asia/Tehran
  • Իրանը հերքել է իր օդային տարածքում Boeing-737 օդանավի անհետանալու մասին լուրերը

Իրանի քաղավիացիայի վարչության խոսնակը հերքել է երկրի օդային տարածքում հայկական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի անհետանալու մասին լուրերը:

Մոհամմադ Հասան Զիբախշը հինգշաբթի օրը Fars News գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Հայկական ավիաընկերություններցի մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որն անցնում էր Իրանի օդային տարածքով, տեխնիկական խնդիրների պատճառով և օդաչուի խնդրանքով, վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում»:

Նա հավելել է. «Հայկական ավիաընկերության տեխնիկական խումբը վերականգնում է  ինքնաթիռի տեխնիկական խնդիրները: Նման խնդիրների առկայության պայմաններում  չպլանավորված վայրէջքը սովորական խնդիր է: Տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո, ինքնաթիռները վերադառնում են իրենց նպատակակետը»:

Իրանի քաղաքավիացիայի վարչության խոսնակը նշել է. «Իինքնաթիռում ուղևորներ չեն եղել»:

Վերջերս որոշ հայկական լրատվամիջոցներ տարածել էին լուրեր, թե Իրանի օդային տարածքում անհետացել է հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը:

Պիտակ