Մարտ 05, 2021 09:16 Asia/Tehran
  • Իրանի դատական ​​իշխանության ղեկավար. Արևմտյան երկրները  աշխարհում մարդու իրավունքների դատարանի հիմնական մեղադրյալներն են

Իրանի դատական ​​համակարգի ղեկավարն անդրադառնալով Իրան-Իրաք պատերազմի ընթացքում արևմտյան երկրների և Իրաքի բռնապետ Սադդամի ռեժիմի համագործակցությամբ Իրանի դեմ իրականացված հանցագործություններին և քիմիական ռմբակոծությանն ասել է. «Արևմտյան երկրները աշխարհում մարդու իրավունքների դատարանի հիմնական մեղադրյալներն են: «

Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, հինգշաբթի օրը  Ուրմիայում հանդիպել է Սարդաշտի քիմիական հարձակման զոհերի ընտանիքների հետ: Հանդիպման ժամանակ, Ռեիսին նշել է. «Սարդաշտի հանցագործության դատավարությունը չպետք համարվի վաղեմության ժամկետն անցած և Սադամի կողմնակիցները, հատկապես եվրոպացիները, որոնք վերջինիս տարբեր տեսակի ռումբեր են տրամադրել, պետք է դատապարտվեն»:

Նա  հավելել է. «Այսօր մենք մարդու իրավունքների պահանջատիրոջ դիրքում ենք, իսկ Արևմուտքը ՝ մեղադրյալի: Նրանք Սարդաշտում, Իրանի այլ տարածքներում և նույնիսկ իրաքյան Քուրդիստանում քիմիական զենքի կիրառմամբ, դաժանորեն սպանել են խաղաղ բնակիչներին»:

Իրանի սահմանամերձ Սարդաշտ քաղաքը,  քիմիական զենքի զոհ դարձած աշխարհի առաջին քաղաքն է, որի դեմ հարձակումն իրականացվեց 33 տարի առաջ՝ Իրաքի բռնապետ Սադդամ Հուսեյնի հրամանով:

Այս սարսափելի քիմիական հարձակման արդյունքում 119 մարդ նահատակվեց և 5 հազար մարդ վիրավորվեց. Պատերազմից տարիներ անց, այդ հանցագործության կործանարար ազդեցությունը դեռևս տեսանելի է այս քաղաքի բնակիչների հայացքներում: