Մարտ 05, 2021 09:35 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Բանաձևի կասեցումն Իրանի խորհրդակցությունների  և Կառավարիչների խորհրդի զգոնության արդյունքն է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի կասեցումն Իրանի խորհրդի անդամների իմաստնության ու զգոնության արդյունքն է»:

Հինգշաբթի օրը, լրագրողներին հետ ճեպազրույցում, Քազեմ Ղարիբաբադին անդրադարձել է Եվրոեռյակի հակաիրանական բանաձևը կասեցնելու ուղղությամբ Իրանի ձեռնարկած քայլերին:

Նա ասել է. «Երբ սկսվեցին Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձև ներկայացնելու ուղղությամբ Եվրոեռյակի ու  ԱՄՆ-ի ջանքերը, Թեհրանի օրակարգում դրվեցին այդ կապակցությամբ տարբեր քայլեր: Բոլոր խորհրդակցություններում, ուղերձներում և նամակագրություններում, Իրանը հստակ հայտարարեց, որ բանաձևի ընդունումը կործանարար է լինելու Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների համար և հանգեցնելու է գործակալության հետ վերջերս կնքված համաձայնության կասեցմանը»: 

Անդրադառնալով բանաձևի կասեցման պատճառներին, Ղարիբաբադին նշել է. «Դա կարող է պայմանավորված լինել մի քանի կարևոր պատճառներով, ներառյալ՝ Կառավարիչների խորհրդի անդամների հակառակությունը բանաձևին, և դրա անհամապատասխանությունը ներկա իրավիճակին, Եվրոեռյակի մտահոգություններն այն մասին, թե Իրանն ինչպես կարձագանքի բանաձևի ընդունմանը, բանաձևի տեխնիկական հիմնավորման բացակայությունը՝ չնայած Գլխավոր տնօրենի հայտարարությանը ՝ կապված Իրանի հետ աշխատանքը շարունակելու և այդ համագործակցությանն աջակցելու անհրաժեշտության հետ: Եվ վերջապես՝ մտահոգությունները կապված համագործակցության մթնոլորտին ուղղված սպառնալիքի հետ և բանաձևի ընդունման դեպքում համագործակցության մթնոլորտի քայքայման կապակցությամբ քննադատությունների վախը»: