Մարտ 05, 2021 10:04 Asia/Tehran
  • Զարիֆը պատասխանել է Վենդի Շերմանին. ՀԳՀԾ-ն քննարկման ենթակա չէ

Հինգշաբթի երեկոյան, ի պատասխան ՀԳՀԾ-ն վերանայելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հավանական թեկնածու Վենդի Շերմանի վերջերս արած հայտարարությանն, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ միջուկային համաձայնագիրը քննարկման ենթակա չէ:

 Ֆարս  լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով Շերմանի այն հայտարարությանը, թե 2021թ. Արևմտյան Ասիայի տարածաշրջանը փոփոխության է ենթարկվել  և Իրանի  միջուկային գործարքի շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն՝ հաշվի առնելով նոր պայմանները, գրել է. «Եթե 2021 թվականը նման չէ  2015 թվականին (միջուկային համաձայնագրի ստորագրման տարի), հետևաբար ներկայիս իրավիճակը նման չէ 1945 թ. իրավիճակին (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքի հաստատման տարի)»:

Նա հավելել է. «Ուրեմն եկեք փոխենք ՄԱԿ-ի կանոնադրությունը և  չեղարկենք վետոյի իրավունքը, որը հաճախ չարաշահվել է Միացյալ Նահանգների կողմից»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն չի կարող վերանայվել բանակցությունների միջոցով  և ԱՄՆ-ին կոչ է արել գործադրել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: