Մարտ 05, 2021 11:42 Asia/Tehran
  • Իրան-ԵԱՏՄ առևտրափոխանակման ծավալներն աճել են

Իրանի ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը հայտարարել է Իրանի ու Եվրասիական միության անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի մասին:

Սեյեդ Ռասուլ Մոհաջերը  Իրանի ռադիոհեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում սել է. «Կորոնավիրուսի տարածման պատճառով, շատ երկրներում տնտեսական աճը լճացավ, բայց Եվրասիական միության երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունները աճեցին»:

Մոհաջերը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամ պետություններըի ղեկավարները հաստատել են  Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, հավելելով. «Շուտով կսկսվեն Իրանի բանակցությունները  միության անդամ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի գործադրման ուղղությամբ»:

Նա հավելել է, որ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև փոխանակված ապրանքների ցուցակների համաձայն, կողմերի միջև կիրականացվեն 0 տոկոս մասքատուրքով առևտրային փոխանակումներ:

Պիտակ